copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 19:32 05-12-2025

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը դարձել է հայկական ինտելեկտուալ պոտենցիալի հավաքատեղի. Իվետա Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում հերթական անգամ ամփոփել է ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:

Շարունակելով ամենշաբաթյա հանրային հաշվետվության մեր ավանդույթը՝ ներկայացնեմ մեր թիմի վերջին օրերի կատարած աշխատանքը և առաջիկա օրերի կարևոր թեմաները։

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են՝ հայաստանյան պայմանների համար աննախադեպ արդարության սկզբունքով։

Մի՛ զարմացեք, այդպես հնարավոր է, և դա մեր սկզբունքային գործելաոճն է բոլոր հարցերում։ Չեմ ուզում ստույգ թիվն ասել, թե քանի հոգի են ստացել մրցանակներ։ Շուտով կգա այդ օրը։ Մենք, մեր թիմը, մասնակիցները՝ բոլորս մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ օրվան։ Ավելացնեմ միայն, որ հաշվի առնելով լավ գաղափարների, լավ ծրագրերի, իսկապես շատ հետաքրքիր առաջարկների քանակը՝ Գագիկ Ծառուկյանն իր հրապարակային խոստմանը համաձայն էապես մեծացրել է նախապես պլանավորված մրցանակային ֆոնդը։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում վաղը տպագրվելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որն իր խորությամբ Հայաստանի ստրատեգիական զարգացման ամբողջական ծրագիր է։ Կոնկրետ առաջարկներով, կոնկրետ գաղափարներով, կոնկրետ լուծումներով այս ծրագիրը Հայաստանի հետպատերազմյան վերականգնման և ազգային խեղճությունը հաղթահարելու լրջագույն փաստաթուղթ է։

Առաջիկայում տպագրվելու են նաև այլ հեղինակավոր գործիչների, ոլորտային մասնագետների աշխատանքները, որոնք նոր լուծումներ, նոր գաղափարներ են առաջարկում։ Մենք ուրախ ենք, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը դառնում է, կամ արդեն իսկ դարձել հայկական ինտելեկտուալ պոտենցիալի հավաքատեղի։ Սա նախագիծ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց իրենց գաղափարներով, իրենց առաջարկներով մասնակիցը դառնալ երկրի վերականգնմանը։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել՝ սա մեկ քաղաքական թիմի, մեկ կուսակցության, մեր առաջնորդի համար չէ։ Սա Հայաստանի, հայկական աշխարհի, հայ ժողովրդի համար է։

Շաբաթվա հաշվետվությունս ուզում եմ ավարտել Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության ընթացքի տեղեկատվությամբ։ Այս շաբաթ հազարից ավել կամավորներ մասնակցել են աշխատանքներին՝ Հայաստանի բոլոր մարզերից և սփյուռքի բազմաթիվ երկրներից։ Կամավորների հերթագրումն այս պահին էլ լայն թափով շարունակվում է։ Հատիսի գագաթին եղանակային պայմանների պատճառով կարող են առաջանալ որոշ դժվարություններ, բայց մենք անելու ենք հնարավոր ամեն բան մեր հայրենակիցների ցանկությունը կամ գուցե երազանքը կատարելու համար։ Շինարարական աշխատանքները նույնիսկ ձմռանը չեն դադարելու։ Մեր ժողովուրդը սիրեց այս նախագիծը, Քրիստոսի արձանը իսկապես դարձավ Ազգային կառույց։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը