Ըստ էության 8 ամիս առաջ - 19:00 05-12-2025

Ըստ էության․ Ամենայն հավանականությամբ Գարեգին Բ-ն գործակալ է. Գարեգին Միսկարյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանին։

Նրա հետ խոսել ենք եկեղեցու դեմ արշավի, հոգևորականներին և Վեհափառին թիրախավորելու, Արևմուտքի լռության, Նժար շարժմանը մասնակցությունը դադարեցնելու, դրա պատճառների, 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, 2026-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյաանին Ռուսաստանի աջակցության, արևմտամետ և ռուսամետ գործիչների չմիավորվելու, հայամետ գործիչներ չունենալու, Վեհափառին գործակալ լինելու մեջ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների, դրա դեմ քայլեր չձեռնարկելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Վեհափառին գործակալ անվանելու Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, Միսկարյանը նշեց․ «Մենք եղել ենք և շարունակում ենք մնալ ռուսական կայսրության ծիրի մեջ, իսկ այդտեղ կարևոր ինստիտուտները վերահսկվում են կայսրության կողմից և եկեղեցին որպես կարևոր ինստիտուտ՝ թե՛ Սովետական միության կողմից են վերահսկվել և թե՛ Սովետական միության փլուզումից հետո էլի պակաս չի վերահսկվել։ Այսինքն դրա մասին նոր չի, որ խոսակցություններ կան, բայց Նիկոլ Փաշինյանի խնդիրը այն է, որ ինքը էդպես էլ չի ստեղծել մի համակարգ, որը ի վիճակի կլինի օրենքով սահմանափակել այդ մարդու գործունեությունը և ինքը փոխանակ ստեղծի էդ ինստիտուտները, առել է գավազանը և ընկել էդ մարդու հետևից և որոշել է սեփական միջոցներով հաշվեհարդար տեսնել: Ես ասում եմ, որ ամենայն հավանականությամբ դա այդպես է»։

Միսկարյանի պնդմամբ՝ եկեղեցին մաքրելու Փաշինյանի լավագույն տարբերակը գուցե լիներ, որ ինքը միանգամից նաև հռչակվեր կաթողիկոս, որովհետև գիտենք՝ ինքը ինչ բավականին դրական կարծիքի է իր մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի