Առաջիկա օրերին սպասվում է ձյուն․ ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
«Դեկտեմբերի 7-8-ին հանրապետության լեռնային շրջանները, հատկապես կենտրոնական հատվածները և Վայոց Ձորը վերջապես կառնեն երկար սպասված «ձյան կարոտը»»։ Այս մասին գրառում է արել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նշենք՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի 2-5 աստիճանով: