copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:24 01-12-2025

Դեկտեմբերի 1․ վերամիավորումից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Դեկտեմբերի 1-ը խորհրդանշական օր է։ Դեկտեմբերի 1-ն ամենայն պարզությամբ ցույց է տալիս մեր ազգային գահավիժման խորությունը, մեր պարտության դառնությունը․․․ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ձմեռային ցուրտ երեկոյան Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը առաջնորդվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքներով, ճանաչելով «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը», հռչակեցին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը»։ Գիշեր էր, ցուրտ էր, եթե չեմ սխալվում, ձյուն էր գալիս, բայց հազարավոր մարդիկ հավաքվել էին Ստեփան Շահումյանի անվան համագումարների պալատի (այժմ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի գլխավոր մասնաժենքը) մոտ։ 1-ին կուրսի պատանի էի, այնտեղ էի։ Մարդիկ ցնծում էին։

Այդ որոշումը ոգու հաղթանակի դրսևորումն էր։ Հայաստանն արդեն շրջափակված էր։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը լուծարել էր Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտեն, որն ապահովում էր Արցախի ուղղակի ենթակայությունը Մոսկվային և Լեռնային Ղարաբաղը վերադարձրել էր Խորհրդային Ադրբեջանի ենթակայությանը։ Արցախ էր ներխուժել Ադրբեջանական ՕՄՕՆ-ը, խորհրդային զորքերը փոխել էին իրենց քաղաքականությունը։ Արցախի գլխին հերթական անգամ գոյութենական վտանգ էր կախվել։ Բայց ժողովուրդը հաղթանակած էր, ոգին հաղթական էր, Արցախում զգում էին Հայաստանի աջակցությունը, Արցախն ու Հայաստանը միասնական էին ու հաղթական․․․

Այսօր, այդ պատմական օրվանից 36 տարի հետո, Ադրբեջանի պահանջով ու նիկոլալան իշխանությունների դավադիր համաձայնությամբ ԵԱՀԿ-ն լուծարեց Մինսկի խումբը՝ Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային կառույցը։ Բայց սա վերջը չէ։ Քանի Արցախի ժողովուրդը հաստատակամ է և պաշտպանում է իր շահերը, իր հայրենիքում ապրելու իրավունքը, Փաշինյանն ու Ալիևն անզոր են․․․․»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը