copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:53 01-12-2025

Հինգ համայնք հայտ է ներկայացրել 2027-ի երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար

Ամփոփվել է ՀՀ 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը. հայտ են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թ. օգոստոսի 8-ի թիվ 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգի՝ հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ կորոշվի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը։ Ստացված հայտերը SMS քվեարկության փուլից առաջ հանրությանը հասանելի դարձնելու և ծանոթացնելու նպատակով ներկայացվում են հայտերի փաթեթները։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք, որտեղ անցկացվելու են լայնամասշտաբ ծրագրեր և մի շարք միջոցառումներ:

ԿԳՄՍ նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված արդյունավետությունը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում