copy image url
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:20 01-12-2025

Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին՝ միավորելով սերունդներին հանուն մեկ նպատակի. Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրել է.

«Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններում ապրող բազմաթիվ քաղաքացիներից կազմված հերթական կամավորական խումբը՝ մշակույթի ու արվեստի գործիչների, ինչպես նաև 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր հայրենակիցների մասնակցությամբ, բարձրացավ Հատիսի գագաթ՝ միավորելով ուժերը կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության շուրջ։

Մենք հզոր ազգ ենք՝ տաղանդավոր, հարուստ պատմությամբ, սակայն մեր ամենամեծ ուժը մեր միասնականության մեջ է։

Իմ նպատակն է, որպես առաջին քրիստոնյա ազգ, այս նախաձեռնությունը կյանքի կոչել՝ ի նպաստ համերաշխության և հաշտության։

Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին՝ միավորելով սերունդներին հանուն մեկ նպատակի։

Աստված պահապա՛ն բոլորին…»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից