Ներքին 9 ամիս առաջ - 20:30 30-11-2025

ԳյուղCast․ Պարարտանյութերի խնդիրը, ռուսական և ղազախական ցորեն, դրամաշնորհային ծրագրե՞ր, թե՞ ֆոկուսային հնարքներ, ֆիկտիվ հանձնաժողով

Օրագիր․News-ը «Զուլալ Ագրո» և «ԱՍ Կոնցեռն» կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկում է նոր, յուրահատուկ գյուղատնտեսական փոդքասթ՝ ԳյուղCast-ը: Հաղորդաշարի ընթացքում քննարկվելու են ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտին առնչվող ամենատարբեր հարցեր, որոնք հաճախ դուրս են մնում քննարկման տարաբնույթ դաշտերից, հաճախ չեն ստանում լիարժեք մասնագիտական հիմնավորումներ, դիտարկումներ կամ բացատրություններ:

ԳյուղCast-ն ունի նպատակ բարձրաձայնելու հասարակության առավելապես խոցելի խավի՝ գյուղացիական տնտեսություններին առնչվող և անհանգստացնող ոլորտային հարցեր, որոնք առավելապես անտեսվում են՝ չունենալով կողմնորոշիչ և կոորդինացնող լուծումներ:

ԳյուղCast-ի առաջին եթերի ընթացքում «Զուլալ Ագրո» գիտաարտադրական կազմակերպության հիմնադիր Աննա Գրիգորյանը և «ԱՍ Կոնցեռն» կազմակերպության հիմնադիր Սուսաննա Չելիկյանն անդրադարձել են Հայաստանում գյուղնշանակության հողերի օգտագործման ընդհանուր վիճակին, Հայաստանում օգտագործվող պարարտանյութերի տեսակներին, դրանց դրական կամ բացասական հետևանքների՝ հողի և գյուղմթերքի վրա:

Աննա Գրիգորյանը մասնագիտական անդրադարձ է կատարել օրգանական և հանքային պարարտանյութերով մշակված գյուղմթերքի որակական հատկանիշներին և դրանցով սնվելու արդյունքում մարդու օրգանիզմում հնարավոր հետևանքներին և ազդեցություններին:

ԳյուղCast-ի առաջին եթերը չշրջանցեց նաև վերջերս ՌԴ–ից և Ղազախստանից ներկրված մեծածավալ քանակի ցորենի թեման, որի վերաբերյալ ներկայացվեց հստակ մասնագիտական դիրքորոշում, ազգային բուսահողային ռեսուրսի արդյունավետ օգտագործման և մշակման արդյունքում ներկրվող քանակի նվազեցման նպատակով ճանապարհային կիրառական և գործնական քարտեզ, որը կազմակերպությունները 2025թ ներառյալ գիտափորձերի արդյունքում արձանագրել էին հանրապետության տարբեր մարզերի անջրտի հողատարածքներում:

Սուսաննա Չելիկյանը, այդ թվում նաև որպես գյուղացիական տնտեսության սեփականատեր, բարձրաձայնեց մի շարք հարցեր՝ ուղղված այգեգործական աշխատանքներին, պետական ապարատի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությանը, դրամաշնորհային և ենթադրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող դասընթաց-սեմինարներին, որոնք վերջին ժամանակահատվածում լայն տարածում ունեն ՀՀ հատկապես հեռավոր շրջաններում:

Այնուհետև, ԳյուղCast-ի զրուցակիցների աչքից չվրիպեց նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից, որպես ոլորտի պատասխանատու հայտարարված գերատեսչությանը կից հանձնաժողովի կազմավորման նպատակով մրցույթ-ընդունելության հայտարարությունը, որտեղ արձանագրվեցին մրցութային անհավասար պայմաններ, որի հետևանքով լիիրավ և իրապես շահագրգիռ բազմաթիվ կազմակերպություններ դուրս են մնում հանձնաժողովին անդամակցության հնարավորությունից և այդ առումով հանձնաժողովը չի կարող աշխատել ի նպաստ երկրի ընդհանուր տնտեսության զարգացման՝ գյուղոլորտային ճյուղով:

Զրուցակիցները եթերի ընթացքում առաջարկեցին լուծումներ՝ ընդգծելով համագործակցության հնարավորության կարևորությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ