copy image url
Ավելին 9 ամիս առաջ - 17:12 30-11-2025

Հայ ազգը չի մոռանա այն քահանայապետերին, որոնք բարձրացրել են իրենց ձայնը մեր տառապանքների ժամանակ. Պոլսո հայոց պատրիարք

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Ստամբուլում այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան՝ Նիկիայի ժողովի 1700-ամյակի առիթով կատարած իր առաքելական ճամփորդության ընթացքում։

Պատրիարք Սահակ Մաշալյանը, տաճարում դիմավորելով Պապին, ողջույնի խոսքում ընդգծել է քրիստոնեական միության կարևությունը, Նիկիայի ժառանգությունը և երկու եկեղեցիների եղբայրական կապերը։

Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Պապին՝ հայ ժողովրդի ու վտանգի տակ գտնվող քրիստոնյա համայնքների հանդեպ ցուցաբերած աջակցության համար՝ հիշեցնելով, որ «հայ ազգը չի մոռանա այն քահանայապետերին, որոնք բարձրացրել են իրենց ձայնը մեր տառապանքների ժամանակ և որոնք մոտ կանգնեցին վտանգի տակ գտնվող քրիստոնյա համայնքներին ու թիկունք կանգնեցին ճշմարտությանը, այն ժամանակ, երբ աշխարհը տատանվում էր»:

Սահակ Մաշալյանը խոսել է նաև Մերձավոր Արևելքի և Թուրքիայի քրիստոնյաների դժվարությունների մասին, կոչ արել Պապին օգտագործել իր ազդեցությունը՝ տարածաշրջանի, հատկապես Լիբանանի քրիստոնյաների անվտանգությունն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի