Խորագիր 9 ամիս առաջ - 21:00 29-11-2025

Խորագիր․ «Սրբազանների» ապստամբությունը, մի՛ շնչեք, զոհված արցախցիներին չե՞ն հաշվել, խորհրդավոր հրդեհ

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

Շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկման համատեքստում անդրադարձ է կատարվել նախևառաջ մի խումբ «Սրբազանների» Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Վեհափառ հայրապետի դեմ բարձրացրած ապստամբությունը, դրա անթույլատրելիությանը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել այն բանին, որ վերջիններս հատել են մի շարք բարոյական նորմար։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել էր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին ու նաև հենց նրա աջակցությամբ է պատրաստվում «մաքրագործել» եկեղեցին՝ մոռանալով, թե ժամանակին ինչպես էր մեղադրում վերջինիս՝ «բենթլիով» շրջելու և եկեղեցական բարքերը պղծելու մեջ։

Բացի այդ, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու և զավակ ունենալու մեջ՝ «չնկատելով», որ իր հետ հանդիպման եկած հոգևորականներից շատերը, այդ թվում՝ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, խախտել են այդ ուխտը։

Անդրադարձ է կատարվել Ալեն Սիմոնյանի կողմից այս շաբաթ հրապարակված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թվին։ Հաղորդաշարի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ հրապարակված 3833 թիվը արժանահավատ չէ այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները զոհերի անուն-ազգանունները չեն հրապարակել։ Մյուս կողմից ողջամիտ կասկած ենք հայտնել, որ եթե զոհերի թիվն իսկապես 3833 է, ապա դրանում ենթադրաբար չեն ներառվել Արցախի գրանցում ունեցած զոհերը, որոնց թիվը մոտենում է 1000-ին։

Այս համատեքստում խոսվել է նաև այն բանի մասին, որ ՀՀ բնակչությունը նման հարցերում բավարար հետևողականություն չի ցուցաբերում, ինչն էլ իշխանություններին թույլ է տալիս մանևրել ու զոհերի անուն-ազգանունները չհրապարակել։ Պետք է նշել, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ամբողջական ցանկն առ այսօր չի հրապարակվել։ Հրապարակված է միայն 2016 թվականի Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհվածների ցանկը։

Քննարկվել է նաև Երևանում օդի աղտոտվածության խնդիրը, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն քաղաքային իշխանությունները՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անտեսում են դրանք։

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի