Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 11:30 29-11-2025

էդ էրեխեքը շանս ունեն զղջալու, եթե մինչև վերջ «չտրորվեն» հասարակության կողմից․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.

Էդ դպրոցական էրեխեքի արածն իսկապես բորենիություն ա, բայց քանի՞ տարեկան են, երևի 16-17: Վստահ եմ, որ էդ էրեխեքը շանս ունեն զղջալու ու կյանքում ճիշտ ճանապարհ ընտրելու, որովհետև դեռ ուշ չի ու եթե մինչև վերջ «չտրորվեն» հասարակության կողմից:

Բա 40-անց տղամարդը, որ թիկնապահների օգնությամբ իրեն քննադատած քաղաքացու ձեռքերը բռնել ա տալիս ու թքում այդ քաղաքացու վրա և մնում անպատիժ: Բա էդ ո՞նց մարսեցին մեր ֆեյսբուքյան «ըփինյըն լիդերներն» ու «նյուզ մեյքերները»:

Բա ձերբակալված անձին ՁՊՎ տանելիս մի քանի դիմակավորված անձինք ծեծի ենթարկեցին, խոշտանգեցին ու տարուց ավել է մնում են չբացահայտված, իսկ այդ անձին ուղեկցող և նրա անվտանգության համար պատասխանատու ոստիկանները դատվելու փոխարեն պաշտոնի բարձրացում ստացան: Բա որտե՞ղ էր «ինքը հզոր հանրությունը»:

Բա ԱԺ-ում, գլխավոր դատախազի աչքի առաջ, քպ-ական պատգամավորները էդ 16-17 տարեկանների ոճով «կպնում» ու բոլորով վրա են տալիս կալանքից առաջ ընտանիքի մոտ շտապող պատգամավոր Արթուր Սարգսյանին: Ու՞ր էր հանրության «ապաքաղաքական» շերտի բարոյախոսական կշտամբանքը:

և այսպես շարունակ....