Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:40 24-11-2025

Մեր առաջնային նպատակը Լիդյա Մանթաշյանի ազատ արձակումն է. 44-օրյա պատերազմի մասնակիցների նստացույցը

Oragir.News-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմի մասնակից, «Ազատություն միակ կին քաղբանտարկյալին» նստացույցի նախաձեռնողներից Արման Պետրոսյանը ներկայացրեց ակցիայի կազմակերպման հիմքերը՝ ընդգծելով, որ գաղափարը նոր չէ, սակայն վերջին դեպքերի զարգացումները այն դարձրել են անհետաձգելի։

Պետրոսյանի խոսքով՝ նստացույցի անցկացման որոշումն ընդունվել է այն պահին, երբ պարզ դարձավ, որ ենթադրյալ ահաբեկչության նախապատրաստման հոդվածով անցնող մի շարք տղամարդկանց նկատմամբ կալանքը փոխվել է ավելի մեղմ խափանման միջոցներով, մինչդեռ միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը շարունակում է մնալ անազատության մեջ՝ խիստ ռեժիմով։

«Երբ տեսանք, որ նույն հոդվածով անցնող տղամարդկանցից մի քանիսին ազատ են արձակում կամ փոխում են խափանման միջոցը, իսկ Լիդյա Մանթաշյանը շարունակում է մնալ կալանքի տակ, արդեն հասկացա, որ պետք է տեղեկացնել հասարակությանը։ Հանրությունը պետք է իմանա, որ այսպես կոչված՝ «ժողովրդավարական» երկրում քաղաքական պատճառներով կան քաղբանտարկյալներ, և նրանցից մեկը՝ միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանն է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Լիդյան օր առաջ հայտնվի ազատության մեջ»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ակցիան իրականացնում են ոչ միայն պատերազմի մասնակիցներն, այլև հենց այն զինվորականները, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրել են մարտական գործողություններ ու մեծ վնասներ հասցրել հակառակորդին։

«Եթե այնտեղ մենք պայքարում էինք մարտի դաշտում, ապա այստեղ մեր պայքարը բացառապես օրենքի շրջանակներում է։ Սա քաղաքական պայքար է։ Առաջնային խնդիրը Լիդյա Մանթաշյանի ազատ արձակումն է»,- նշեց Պետրոսյանը։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում