copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:49 24-11-2025

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել նախկին տեր Արամին կարգալույծ հռչակելուն․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է․

«Ցավալի է որոշ եպիսկոպոսների կեցվածքը:

Որոշ եպիսկոպոսներ, այդ թվում՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հակաեկեղեցական կեցվածք են դրսևորել: Ցավալի է, բայց նրանք հավանաբար ինչ-որ կոմպրոմատների ճնշման ներքո համաձայնվել են դառնալ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ օգտագործվող ապստամբության գործիք:

Այս անձինք, ցավոք, չեն գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է, իսկ հաջորդ իշխանությունն արդարությունը վերականգնելու է, այդ թվում՝ լյուստրացիա (գաղտնազերծում) անելով: Հանրությունն ի վերջո իմանալու է, թե ինչ ամոթալի արարքները ծածկելու համար են այս բարձրաստիճան հոգևորականները եկեղեցամարտ դիրքի մեջ մտել:

Այս բարձրաստիճան հոգևորականները շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն այն բարի հովիվը չէ, որն իրականում ուզում է Եկեղեցին մաքրել: Նա բոլոր գործիքներն օգտագործում է, որպեսզի պառակտի նաև Եկեղեցին:

Եկեղեցին մեր միջնաբերդն է՝ ազգային ինքնության միջուկը: Հետևաբար, հասել ենք այս հակազգային գործընթացի գագաթնակետին (կուլմինացիային):

Եթե եպիսկոպոսի կարգավիճակ ունեցող անձինք այս պարզ իրողությունները չեն գիտակցում և եթե Քրիստոսի լույսը և դրվածքը իրենց համար ավելի կարևոր չէ, քան աշխարհիկ որևէ բան, ապա ուրեմն թող բացահայտվեն, որ իրապես մաքրվի մեր Սուրբ Եկեղեցին:

Ինչ վերաբերում է Կաթողիկոսի անվան հետ կապված շահարկումներին, ապա աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին: Ինչպես գրված է Պողոս առաքյալի Առաջին Թուղթը Կորնթացիներին 6:1-2-ում՝ «Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ. 2 չգիտէ՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը:»:

Պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ եք Ձեր հոգևոր հոր կամ հոգևոր եղբայրների հետ կապված հարցը դրել Հայ Եկեղեցու պատմությունը կրթական ծրագրերից հանած, Եկեղեցու նկատմամբ հարկային խիստ քաղաքականություն սահմանելու մտադրություն հայտնած, ձեր հոգևոր եղբայրներին կալանավորած և եկեղեցու ներքին գործերին միջամտող իշխանության առջև:

Հ.Գ. Ինչ վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի այն խոսքին, որ նա իբրև դեմ է քվեարկել նախկին տեր Արամի վերաբերյալ որոշման կայացմանը, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի անդամ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել նախկին տեր Արամին կարգալույծ հռչակելուն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից