copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 23:18 21-11-2025

Արհեստական օրակարգ է. միջազգայնագետը` Հայաստանի քաղհասարակության՝ Բաքու այցի մասին

Հայաստանի քաղհասարակության այցը Բաքու արհեստական օրակարգ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քաղհասարակության 5 ներկայացուցիչ` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը ժամանել են Բաքու։ Այս այցի համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 550 հազար դրամ:

Միջազգայնագետի խոսքով` քաղհասարակություններն արդյունավետ աշխատում են միայն այն ժամանակ, երբ որևէ հակամարտություն կա՛մ ավարտվում է, կա՛մ գնում որոշակի արդար հանգուցալուծման։

«Արդար հանգուցալուծում կարող էինք պատկերացնել միայն այն դեպքում, երբ ունենայինք Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձ։ Մինչդեռ, երբ տեղի է ունեցել էթնիկ զտում, երբ ցեղասպանության, մահվան սպառնալիքի տակ մարդկանց տեղահանում են և ասում` հարցը փակված է, այլևս չի բարձրացվելու, չեք վերադառնալու։ Այս ֆոնին ինչ–որ պսևդո քաղհասարակություններ սկսում են իրար հետ աշխատել, ես դա համարում եմ արհեստական օրակարգ` Հայաստանի պարտվողականության լեգիտիմությունն ապահովող գործընթաց»,– ընդգծեց Սողոմոնյանը։

Նա կոչ արեց չմոռանալ, թե ովքեր էին, այսպես կոչված, ադրբեջանական քաղհասարակության այն ներկայացուցիչները, որոնք եկել էին Հայաստան։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում