copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 19:32 19-11-2025

Թուրքիան 13 տարվա դադարից հետո Սիրիայում դեսպան է նշանակել

Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ նշանակվել է Դամասկոսում Թուրքիայի դեսպան: Թուրքական մամուլում ընդգծվում է, որ 13 տարվա դադարից հետո սա Թուրքիայի կողմից դեսպանի նշանակման առաջին դեպքն է:

Շարունակելով 13 տարվա դադարի թեման, նշենք, թե ինչ դեպքեր և իրադարձություններ էին հանգեցրել դրան:

Թուրքիայի դեսպանատունն իր գործունեությունը դադարեցրել էր 2012 թվականի մարտի 26-ին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո: Փակմանը զուգահեռ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն ու վերջիններիս ընտանիքները վերադարձել էին Թուրքիա:

Արդեն 12 տարի անց՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո, Թուրքիան վերաբացել էր այն և 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Մավրիտանիայում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուին նշանակել որպես Սիրիայում Թուրքիայի դեսապանատան գործերի ժամանակավոր հավատարմատար, որին էլ հաջորդեց Յըլմազի նշանակումը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված