copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 21:26 18-11-2025

Ռուսաստանը կչեղարկի մուտքի թույլտվության ռեժիմը Չինաստանի քաղաքացիների համար

Ռուսաստանը շուտով կչեղարկի մուտքի թույլտվության ռեժիմը Չինաստանի քաղաքացիների համար:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը:

«Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մենք շնորհակալ ենք բարի կամքի այս դրսևորման համար:

Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար, որոնք այցելում են Ռուսաստան»,- ասել է Պուտինը Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ։

Ամենից շատ դիտված