copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 18:54 17-11-2025

Ուկրաինայում պատերազմը կավարտվի 2026 թվականին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ուկրաինային 2026 և 2027 թվականների ֆինանսական օգնությունը պլանավորելիս Եվրոպական հանձնաժողովը ներկայումս ենթադրում է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կավարտվի 2026 թվականի վերջին։

Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին ուղղված նոյեմբերի 17-ի նամակում՝ «Европейская правда»-ի փոխանցմամբ։

«Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդի մասշտաբները զգալի են։ Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական կանխատեսումների համաձայն՝ ենթադրելով, որ պատերազմը կավարտվի մինչև 2026 թվականի վերջը և հաշվի առնելով ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և միջազգային գործընկերների կողմից խոստացված ողջ աջակցությունը՝ Ուկրաինան դեռևս կբախվի հսկայական պակասուրդի, որը չի կարող հաղթահարվել առանց նոր ֆինանսավորման», – գրել է ֆոն դեր Լեյենը ԵՄ առաջնորդներին։

Նա հիշեցրել է, որ 2025 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը պարտավորվել է բավարարել Ուկրաինայի 2026-2027 թվականների համար անհրաժեշտ ֆինանսավորման հրատապ կարիքները, ներառյալ՝ ռազմական և պաշտպանական ջանքերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից