Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:11 16-11-2025

Տարեց կնոջը թույլ չեն տալիս մասնակցել քվեարկությանը․ հանձնաժողովի նախագահը պարզաբանում է

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում 14/29 տեղամասում աղմկահարույց միջադեպ է արձանագրվել։

Տարեց կնոջը թույլ չեն տվել որդու օգնությամբ մասնակցել քվեարկությանը, ինչը վրդովմունք է առաջացրել քաղաքացիների շրջանում։

«Ամեն ընտրություներին իմ տղան եկել է, ինձ օգնել է։ Էն աղջիկը թույլ չտվեց»,- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց տարեց կինը։

Ավելի ուշ նշված հանձնաժողովի նախագահը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ տարեց կինը սկզբում նշել է, որ իրեն պետք է օգնեն, սակայն երբ վստահված անձը բաձրաձայնել է այդ մասին, նա հրաժարվել է՝ նշելով, որ իրեն օգնությւն պետք չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։