copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 20:05 15-11-2025

3-5 մլն դոլար․ ՔՊ-ն մտադիր է Ժուռնալիստների միության շենքը խլել

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները մտադիր են խլել Հայաստանւի Ժուռնալիստների միության շենքը խլել։ Այս մասին տեղեկանում ենք ՔՊ-ական պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումից։

Գաբրիելյան մասնավորապես նշել է․

«Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ:
Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։

Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։
Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել։

Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը»։

Նշենք, որ Հայաստանւի Ժուռնալիստների միության նախագահը Սաթիկ Սեյրանյանն է։



Ամենից շատ դիտված

09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15:52 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին

Ձեզ գուցե հետաքրքրի