copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 17:32 14-11-2025

Բաքուն պատրաստվում է Ստեփանակերտում բնակարաններ վաճառքի հանել

Ստեփանակերտում բազմահարկ բնակելի շենքերի շինարարության ավարտից հետո բնակարանները կհանվեն վաճառքի։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։ Էլչին Յուսուբովը նշել է, որ արդեն ստացվել են բազմաթիվ դիմումներ՝ Ստեփանակերտում բնակարան գնել ցանկացող քաղաքացիներից: Նրա խոսքով՝ բնակարանները կվաճառվեն ինչպես կանխիկ, այնպես էլ հիփոթեքային վարկավորման տարբերակով: