copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 21:02 13-11-2025

Պակիստանում իրականացված ահաբեկչությունների հեղինակները Աֆղանստանի քաղաքացիներ են

Պակիստանում այս շաբաթ իրականցված ահաբեկչական երկու գործողությունները, որոնցից մեկը տեղի է ունեցել մայրաքաղաք Իսլամաբադում, կատարվել են Աֆղանստանի քաղաքացիների կողմից։

Այս մասին խորհրդարանում հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։

Աֆղանստանից դեռևս չեն արձագանքել այս հայտարարությանը։

Նոյեմբերի 11-ին Իսլամաբադի դատարանի դիմաց գտնվող ոստիկանական պարեկախմբի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն։