Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:28 12-11-2025

Աղբամաններից բողոքներ չենք ստացել․ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկն արձագանքում է

«Պլաստիկե տարանջատման աղբամանները պատկանում են կանաչապատում ՀՈԱԿ-ին, իսկ կանաչ գույնի կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանները, որոնք գտնվում են հատուկ նախատեսված գրպանիկի մեջ, պատկանում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկին։ Մենք մյուս աղբամանների հետ գործ չունենք»,- արձագանքելով Oragir.News-ի՝ «Արշակունյաց 2-ում քաղաքացիներն աղբը կյանքի գնով են թափում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնեցին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկից։

«Այդտեղի բնակիչներից, որոնք մշտապես օգտվում են այդ աղբամաններից, երբևէ որևէ զանգ, բողոք չենք ստացել։ Մենք չենք ունեցել որևէ հայտ, որին ընթացք չենք տվել, և աղբամանների հետ կապված որևէ փոփոխություն չի իրականացվել»,- վստահեցրեցին նշված հիմնարկից՝ հավելելով, որ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.- «Որովհետև եթե քաղաքացիները մեզ դիմում են, շատ արագ արձագանքում ենք, և խնդրին համապատասխան լուծում է տրվում»։