copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 18:46 11-11-2025

Պակիստանում պայթյունի հետևանքով առնվազն 12 զոհ կա

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով, զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 27-ը՝ վիրավորվել:

Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հաղորդում է Associated Press-ը։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին հայտարարել է, որ սկզբում ահաբեկիչը փորձել է մտնել մայրաքաղաքի դատարանի շենք, սակայն «չստանալով այդպիսի հնարավորություն՝ գրոհել է ոստիկանական ավտոմեքենայի վրա» շենքի մերձակայքի կայանատեղիում։ Արդյունքում տեղական ժամանակով մոտավորապես 12:39-ին տեղի է ունեցել պայթյունը:

Նաքվին ընդգծել է, որ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը հանձնարարել է հնարավորինս արդյունավետ կերպով ապահովել տուժածներին բուժօգնության ցուցաբերումը և հնարավորինս շուտ պարզել ահաբեկչի ինքնությունը։

Պայթյունից հետո դատարանի շենքից բոլորը տարհանվել են։