copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 11:50 09-11-2025

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Սիրիայի նախագահ Ալ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։

Նոյեմբերի 10-ին Սիրիայի առաջնորդը Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Նոյեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկեց Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և Ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ պատժամիջոցները, որոնք գտնվում էին միջազգային պատժամիջոցների ցուցակներում։

Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, քվեարկեցին ԱՄՆ-ի կողմից առաջարկված սահմանափակումները վերացնելու բանաձևի օգտին: Չինաստանը ձեռնպահ մնաց։

Հաջորդ օրը երկուսն էլ հանվեցին պատժամիջոցների ցուցակից Լոնդոնում:

Ամենից շատ դիտված