Ներքին 7 ամիս առաջ - 23:00 08-11-2025

Փաշինյանի հայտարարությունները ղեկավարին հարիր չեն. պատմաբան

«Նիկոլ Փաշինյանը անընդհատ ուզում է ինքն իրեն արդարացնել։ Փաշինյանի հայտարարությունները ղեկավարին հարիր չեն»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմաբան Արա Նախշքարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սոցցանցային գրառումներին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում խոսել է 44-օրյա պատերազմի պարտության պատճառների մասին, մեղավորության սլաքններն ուղղել նախկին իշխանություններին։

Պատմաբանի խոսքով` Փաշինյանը ամեն ինչ փչացրել է, այրել է բոլոր կամուրջները բոլոր այն պետությունների հետ, որոնց հետ Հայաստանը փորձել է համագործակցության եզրեր գտնելը։

Պատմաբանը անդրադարձել է նաև եկեղեցի-պետություն սրված հարաբերություններին։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում․