copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:15 08-11-2025

Զոլաքար գյուղում հրդեհի հետևանքով անասնակեր է այրվել

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:18-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է տուն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զոլաքար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 700 հակ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։