copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:45 07-11-2025

Մեծ կասկած ունեմ, որ ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի միջամտության. Սերժ Սարգսյանը՝ Բաքվում գտնվող Արցախի ղեկավարների մասին

Չեմ կարծում, որ բանը կհասնի մեզ գերեվարելուն, բայց Արցախի նախկին նախագահները, ովքեր այսօր գտնվում են Բաքվում, այլընտրանք չունեին։ Երկու ելք ունեին՝ կամ փախչել, տակ Հայաստան ու վարկաբեկել, կամ գնալ ինքնազոհության։ Այդ մարդիկ ընտրեցին ինքնազոհողությունը։ Սպասեցին այնքան, մինչև 99.9%-ը անցներ Հակարին։

Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տարբերակ կար, որ ուղղաթիռով էվակուացվեն, ինչպես Սամվել Շահրամանյանը, Պաշտպանության բանակի գործող հրամանատարը։

Եվ ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի միջամտության։ Որովհետև ինձ համար տարօրինակ է՝ ինչու պիտի ադրբեջանցիները ՊԲ գործող հրամանատարին թույլ տային անցնել Հայաստան, իսկ այն հրամանատարին, ով արդեն երկու տարի հրամանատար չէր, ներառեին ցուցակում»,- նշել է նա։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ հստակ ցուցակ է եղել, որի մասին տեղյակ է Սամվել Շահրամանյանը, ով մի օր կպատմի դրա մասին, նա նշեց` մեծ ցավ ու ամոթ է, որ այսօր այդ մարդիկ գտնվում են Բաքվում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան