copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:54 07-11-2025

Մայրաքաղաքում նոյեմբերի 8-ից կկատարվի լուսացույցի փոփոխություն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. նոյեմբերի 8-ից կկատարվի լուսացույցի փոփոխություն:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոցից ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար տեղադրված Տ2 տիպի լուսացույցը կփոխարինվի ձախ լրացուցիչ սեկցիայով, և կտեղադրվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիա, իսկ աջ շրջադարձ կատարողների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կփոխարինվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիայով:

Ամենից շատ դիտված