copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:08 07-11-2025

Հերթական ողբերգական դեպքը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. դատապարտյալ է ինքնասպան եղել

Այս գիշեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մոտ 60 տարեկան դատապարտյալ:

Ընդհանուր առմամբ այս տարի արդեն 20 անձ է մահացել ՔԿՀ-ներում:

Նկատենք, որ 2024 թվականին Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության ոչ մի դեպք չի եղել: