copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 14:40 07-11-2025

Եթե Թեհրանում նոյեմբերին անձրև չգա, հարկ կլինի տարհանում իրականացնել․ Փեզեշքիան

Իրանի մայրաքաղաքում ջրային ճգնաժամը խորանում է անձրևների բացակայության պատճառով, եթե մինչև նոյեմբերի երրորդ տասնօրյակը անձրև չգա, հարկ կլինի տարհանում իրականացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Թեհրան նահանգի ջրատար ընկերության գլխավոր տնօրեն Բեհզադ Փարսան նոյեմբերի 2-ին նախազգուշացրել էր, որ Ամիր Քաբիրի ջրամբարում՝ Իրանի մայրաքաղաքը խմելու ջրով ապահովող հինգ հիմնական ջրամբարներից մեկում, ջրի պաշարները կբավականացնեն երկու շաբաթից էլ քիչ:

«Եթե անձրեւ չգա, Ազար ամսին մենք պետք է սահմանափակումներ մտցնենք Թեհրանում, ընդ որում ՝ հայտնի չէ, թե արդյոք սահմանափակումների սահմանումը դրական ազդեցություն կունենա, եթե էլի անձրև չգա, մենք ընդհանրապես ջուր չենք ունենա, հարկ կլինի տարհանել Թեհրանը»,-Jamaran գործակալությունը մեջբերում է Իրանի նախագահի խոսքերը։

Ավելի վաղ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ջրի պակասը վերացնելու համար անհրաժեշտ է ստեղծել փորձագիտական հանձնաժողովներ, որոնցում կներգրավվեն խնդրի հետ կապված բոլոր պետական մարմինների մասնագետներն ու պետծառայողները:

Ամենից շատ դիտված