copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 22:44 06-11-2025

Հայտնի է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքը. նրան սպառնում է 7-12 տարի ազատազրկում

Նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հոդվածը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, որը պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական վարույթ հարուցվեց այն բանից հետո, երբ դատարանները երեկ հրաժարվեցին փակել 3-րդ նախագահի ելքը երկրից։