copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 18:35 06-11-2025

Նենսի Փելոսին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսից հեռանալու մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան Կոնգրեսում։

Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում անելով The Washington Post-ին, այս մասին հայտարարել է ինքը՝ Փելոսին։

«Ես մտադրություն չունեմ կրկին առաջադրվել Կոնգրեսի ընտրություններում։ Սան Ֆրանցիսկո, իմացիր քո ուժի մասին։ Մենք պատմություն կերտեցինք։ Մենք առաջընթաց գրանցեցինք։ Մենք միշտ առաջնորդել ենք ճանապարհը», – ասաց Փելոսին իր տեսաուղերձում։

85-ամյա Նենսի Փելոսին գրեթե 40 տարի ներկայացրել է Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ Կոնգրեսում։

Ամենից շատ դիտված