copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 14:15 06-11-2025

Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Իրավապահ մարմիններում մեր աղբյուրները հաստատեցին մեր տեղեկությունները։ «Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից չեն հերքել հետախուզման մասին տեղեկությունն՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Փորձում ենք քրեական վարույթի մանրամասները պարզել նաև վարույթն իրականացնող մարմնից։ ՔԿ-ից, սակայն, ևս առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Ավելի վաղ Վահե Հակոբյանի անունը շրջանառվում էր կոռուպցիոն բնույթի գործի շրջանակներում։ Բացի այդ՝ ԶՊՄԿ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը։