copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:56 05-11-2025

Երբ ես լինեմ ՀՀ ղեկավար, գործի կդրվի ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի զավթողական կոնցեպտը միջազգային հանրությանը ներկայացնելու համար. Թաթոյան

Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը.

Երբ ես լինեմ ՀՀ ղեկավար, գործի կդրվի դիվանագիտական, տեղեկատվական, քաղաքական և նաև գիտական ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի զավթողական կոնցեպտի ամբողջ էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։

Ամեն անգամ, երբ ադրբեջանական պետությունը փորձի սրա հիման վրա որևէ միջոցառում անել արտերկրում, դա դառնալու է լրջագույն խնդիր. միջազգային ներկայացուցիչների ներգրավումը ներկայացվելու է որպես աջակցություն զավթողական ծրագրերին և խոչընդոտ խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանից եկող հայտարարությունները ներկայացվելու են գործընթացի միջնորդներին, ստանալու են արձագանքներ, և դրանք ոչ մի դեպքում չեն լռեցվելու ՀՀ ԱԳՆ-ի կողմից։ Հայաստանի ղեկավարը պետք է տեսնի ռիսկերը, սթափ գնահատի դրանք և ժամանակին գործի դնի դիվանագիտական գործիքակազմերը՝ սպառնալիքները չեզոքացնելու համար։

Մեր ձեռքում են թե՛ իրավունքը, թե՛ պատմական փաստերը։ Մենք ուզում ենք խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանի համար, բայց որևէ մեկը իրավունք չունի մեր պետության դեմ գործի դնել զավթողական ծրագրեր և չստանալ դրա հստակ քաղաքական կանխարգելիչ պատասխանը։ Սա է խաղաղության կառուցման ճանապարհը, և ես՝ որպես ղեկավար, անելու եմ դա։

Տենց կինոյի տղա ես, Փաշինյան, Հայաստանի ներսում բոլորի բարոյականության հարցերով ես զբաղված, բայց չես կարողանում անգամ ՍՄՆ նախագահ Թրամփի ուղիղ միջնորդությունից հետո Ալիևի զավթողական ծրագրերը ուղարկել պատմության աղբարկղը, հատկապես, երբ դրանք զուրկ են պատմական ու տրամաբանական որևէ հենքից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի