copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 18:41 05-11-2025

Պուտինը հանձնարարել է պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման մեկնարկին

ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է անհապաղ սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստումը:

Նոր հրաձգարանի վիճակը թույլ է տալիս սեղմ ժամկետներում միջուկային փորձարկումներ անցկացնել, հայտնել է Անդրեյ Բելոուսովը ՌԴ նախագահի՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

ԱՄՆ-ն հոկտեմբերին վարժանքների ժամանակ Ռուսաստանին կանխարգելիչ միջուկային հարված է մշակել և զբաղվում է իր ռազմավարական հարձակողական սպառազինությունների արդիականացմամբ: Dark Eagle հրթիռները, որոնք ԱՄՆ-ը նախատեսում է տեղակայել Եվրոպայում, կարող են Կենտրոնական Ռուսաստան հասնել վեց-յոթ րոպեում:

ԱԴԾ ղեկավար Պատրուշևը Պուտինին խնդրել է հատուկ ծառայություններին ժամանակ տալ, որպեսզի հասկանան միջուկային փորձարկումներ անցկացնելու ԱՄՆ-ի մտադրությունների հետ կապված իրավիճակը:

Պուտինը հանձնարարել է պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկին. «ՌԴ-ն զգուշացրել է, որ կձեռնարկի պատասխան գործողություններ, եթե այլ երկրներ միջուկային փորձարկումներ անցկացնեն»։

Ամենից շատ դիտված