copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 14:21 05-11-2025

Գնացքը կանգնել է, ուղևորներին իջեցրել ու հետ վերադարձել․ Երևանի մետրոյում խնդիր կա

Հոսանքի տատանումների պատճառով տեխնիկական խնդիր է առաջացել, ինչի պատճառով «Գարեգին Նժդեհ» կայարանից «Սասունցի Դավիթ» ժամանած գնացքը կանգնեցվել է։ Հարցը կարգավորվում է։ Այս մասին տեղեկացնում է Մետրոպոլիտենի խոսնակը։

Նշենք, որ քիչ առաջ ArmeniaSputnik-ը հայտնել էր, որ Երևանի մետրոյում ինչ-որ խնդիր կա։
«Գարեգին Նժդեհ» կայարանից «Սասունցի Դավիթ» ժամանած գնացքը կանգնել է, ուղևորներին իջեցրել ու հետ վերադարձել։ Մեկ գնացք էլ եկել-անցել է՝ առանց «Սասունցի Դավիթ»-ում կանգառ կատարելու։