copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 10:20 05-11-2025

Նյու Յորքը կունենա մահմեդական քաղաքապետ

Ի հեճուկս դաշնային ֆինանսական հատկացումները կրճատելու Թրամփի սպառնալիքի՝ Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել Զոհրան Մամդանին։

Իր ելույթում Մամադանին նշել է. «Ես մահմեդական եմ, սոցիալիստ։ Իսկ Նյու Յորքը կշարունակի մնալ ներգաղթյալների քաղաք՝ ներգաղթյալի ղեկավարությամբ»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է սահմանափակել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Դեմոկրատական կուսակցության թեկնածու Զոհրան Մամդանին հաղթի երեքշաբթի կայանալիք քաղաքապետի ընտրություններում։ Նա իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Նյու Յորքի նահանգի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյի օգտին:

Ամենից շատ դիտված