copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:34 04-11-2025

Նիկոլ Փաշինյան, պատմության սպառումով դու ես զբաղվել, որ հայ ազգի հաղթանակը մսխեցիր ու պետությունը տանում ես ադրբեջանացման

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլ Փաշինյան, պատմության սպառումով դու ես զբաղվել, որ հայ ազգի հաղթանակը մսխեցիր ու պետությունը տանում ես ադրբեջանացման։

Փաշինյանն ասում է, որ պատմությունը կամ սպառում են, կամ՝ ստեղծում։
Ավելին. նրա կարծիքով վերջին 2 տարվա ընթացքում պատմություն է ստեղծվում։

Սա ասում է մի պաշտոնյա, ում ապաշնորհության ու անկարողության հետեւանքով Արցախը հանձնվել է, 120.000 արցախահայեր ենթարկվեցին էթնիկ զտման, ՀՀ տարածքի 240 քառ.կմ օկուպացված է։

Եթե սա պատմության ստեղծում է,ուրեմն ազգային խայտառակության ստեղծումն է,որտեղ ՀՀ-ն տարածաշրջանային գործոն պետությունից վեր է ածվում թուրք-ադրբեջանական «ֆիլիալի»։

Ազգի ու պետության հաղթանակած պատմությունը դեն են նետում,փոխարենը բերում են վիլայեթացում՝ այս ամենն անվանելով պատմության ստեղծում։
Փաշինյան,պատմությունը գրում են հաղթողները,իսկ դու ու քո թիմը պարտության մարմնավորում եք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում