Ըստ էության 10 ամիս առաջ - 21:30 04-11-2025

Ըստ էության․ Արման Թաթոյանի հետ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են ընկած

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Շահեն Հարությունյանին։

Նրա հետ խոսել ենք նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հիմնադրած «Միասնության թևեր» շարժման հետ համագործակցության, ԵՄ-ին անդամակցելու, Հայաստանի արտաքին քաղաքականության, ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրսբերելու, Արևմուտքի երկրների Նիկոլ Փաշինյանին աջակցելու, Հայաստանում կատարվող իրադարձություններին չարձագանքելու, օգոստոսի 8-ին ստորագրված վաշինգտոնյան հռչակագրի, Սևանա լճի մասին Ալիևի հայտարարության, եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի, հոգևորականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Հարությունյանի խոսքով՝ Արման Թաթոյանի հետ համագործակցության հիմքում ընկած են արժեքներ, որոնք համատեղ կերպով կիսում են։

«Նախ նշեմ համագործակցության հիմքում ընկած են արժեքները, որոնք մենք համատեղ կերպով կիսում ենք: Իհարկե կան հարցեր, բնականաբար բոլորի մոտ, որ այսպես կան հարցեր, որոնք տարբեր մոտեցումներ են պահանջում, բայց հիմնաքարային իմաստով մենք ունենք նույն արժեհամակարգային պատկերացումները Հայաստանի, հայ ժողովրդի, հայ ազգի և Հայաստանի ապագայի հետ կապված: Եվ սա ամենակարևոր բանն է, ինչը դարձել է այն հիմքը համագործակցության մեջ: Այսօր մի համակարգ է Հայաստանում ձևավորված, որտեղ ով ցանկանում է մի նոր մի բան անել, մի ուժ ձևավորել, ինչ-որ մի կերպ փորձում են այս կամ այն մարդու հետ ասոցացնել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում