copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 15:38 04-11-2025

Աբովյանում 170 հակ անասնակեր և չշահագործվող ավտոմեքենա է այրվել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան բնակավայրում անասնակեր է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է հրշեջների կողմից:

Այրվել է մոտ 170 հակ անասնակեր և մոտակայքում կայանված, խոտանված ավտոմեքենա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված