copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 13:10 04-11-2025

Շմավոն Աթոյանի սպանության դեպքով մեկ անձ կալանավորված է

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ, և կա վիրավոր քաղաքացի, որը հիվանդանոցում մահացել է։

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Շմավոն Աթոյանն է։

24News-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: