Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 19:30 03-11-2025

Հ1-ն անտեսեց Մայր Աթոռի պատարագը՝ փոխարենը ուղիղ միացում ապահովելով Հովհաննավանքից

Հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու նորությունները։ Դրա փոխարեն երեկ Հ1-ն ուղիղ միացում ապահովեց Հովհաննավանքից՝ կարգալույծ քահանայի պատարագի վայրից, որտեղ հավաքված էր ՔՊ-ն իր ողջ թիմով։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Հանրային հեռուստաընկերությունից, թե ի՞նչ հիմնավորմամբ են անտեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած պատարագը։

ՀԸ-ից, ինչպես որ սպասվում էր, չպատասխանեցին Oragir.News-ի հարցին՝ առաջարկելով էլ․ փոստին ուղարկել հարցերը․

«Առանց հարցման չենք պատասխանում։ Ըստ օրենքի՝ մենք 5 օրը պահում ենք, եթե ուզում եք՝ ուղարկեք»։

Հիշեցնենք՝ 2018թ. թավշյա իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը և չի արտահայտում հանրության կարծիքը։

Ընդդիմադիր եղած ժամանակ էլ նա միշտ բարձրաձայնում էր, որ քաղաքացիների հարկերի միջոցով աշխատող հեռուստաընկերությունը պատշաճ կերպով չի լուսաբանում տեղի ունեցող իրադարձությունները, չի արտացոլում իրականությունը, որ Հ1-ը պարտավոր է անկողմնակալ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և այլն։

Oragir.News-ն, իհարկե, հարցման ճանապարհով կփորձի ստանալ հանրությանը հետաքրքրող հարցի պատասխանը, պարզել, թե ինչո՞ւ է նման խտրական մոտեցում կիրառվում։