copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:04 03-11-2025

Բաքուն ապացուցված համարեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը. պատժաչափերը դեռ հայտնի չեն

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը ադրբեջանցի պետական մեղադրողն ապացուցված է համարել: Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակված դատական նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը:

«Հարցաքննվել են մեղադրյալները, տուժածներն ու վկաները: Իբրև մեղադրող կողմ մենք կարծում ենք, որ մեղադրյալների մեղքը հիմնավորված է ապացույցներով», - իր մեղադրական ճառում ասել է Ալիևը ընդգծելով, թե շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում մոտ 100 նիստ են գումարել:

Վյուսալ Ալիևը նաև հայտարարել է, թե մեղադրյալներն անուղղակի մասնակցել են «այն հանցագործություններին, որոնք Հայաստանի պետությունը իրականացրել է սկսած 1998-ից մինչև 2023-ի սեպտեմբերը»:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների մեջ:

Ի դեպ, մեղադրող դատախազը պնդել է, թե դատարանի առջև այսօր կանգնած են բազմաթիվ հանացագորություններ իրականացրած անձանց ընդամենը մի մասը:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նրանց հետ միասին դատարանի առջև կանգնած 15 հայերի համար մեղադրողի պահանջած պատժաչափերի մասին ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունն առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում