Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 12:58 03-11-2025

Դատարանը բավարարել է Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ «ՍիվիլՆեթի»

Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ «ՍիվիլՆեթի»։

Դատարանի վճռի համաձայն լրատվամիջոցը պետք է 2024թ. նոյեմբերի 13-ին հրապարակված հոդվածի վերաբերյալ հերքում հրապարակի հետևյալ բովանդակությամբ. ««Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հոդվածի արտահայտությունները զրպարտում են Տիգրան Ավինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։

Միաժամանակ, դատարանը մերժել է դրամական փոխհատուցման և ներողության պահանջը։