Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 09:50 03-11-2025

Կաթողիկոսի եղբայրն ու եղբոր տղան ձերբակալված են. տեսագրությունը ներկայացվել է քննիչին

Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը: