Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 10:03 02-11-2025

Հովհաննավանքում տեղի ունեցողի հանդեպ պարտավոր ենք հայտնել մեր դատապարտումը՝ զորակցելով Հայ Եկեղեցուն. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.

Այսօր Հովհաննավանքում, իշխանության ուղիղ հովանավորությամբ, կարգալույծ հոգևորականի կողմից հերթական անգամ փորձ է արվելու մատուցել սրբապիղծ պատարագ, որի ընթացքում իշխանության ղեկավարն ու իր շրջապատը իրենց ներկայությամբ ջանք են գործադրելու լեգիտիմացնել այն, ինչն իր էությամբ հակասում է թե՛ եկեղեցական կանոնին, թե՛ հայ մարդու հավատավոր հոգուն:

«Սրա հանդեպ մենք պարտավոր ենք հայտնել մեր խորին անհամաձայնությունն ու դատապարտումը, բայց ոչ թե գործողություններ հրահրելով, այլ` հավատքով և որդիական խոնարհությամբ յուրաքանչյուր կիրակի մեր մասնակցությունը ցուցաբերելով Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Պատարագներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թեմական և համայնքային եկեղեցիներում՝ որտեղ մատուցվում է օրինավոր, կանոնական, Աստծո փառքի համար հաստատված պատարագ։

Այսպիսի վարքագծով մենք կհայտնենք մեր զորակցությունը Հայ Եկեղեցուն՝ որպես մեր հոգևոր և ազգային ինքնության հենասյուն և, միաժամանակ, կվերամիավորվենք մեր հավատքի հետ, կդառնանք հոգով ամուր և մաքուր՝ որդիական խոնարհությամբ կանգնելով մեր եկեղեցու կողքին։

Մեր համախմբումը պետք է դրսևորվի աղոթքով, ոչ գոչյունով,
մասնակցությամբ, ոչ դիտորդությամբ,
հավատքով, ոչ ցուցադրությամբ։

Հետևաբար, անհրաժեշտ է յուրաքանչյուր կիրակին դարձնել մեր հավատքի կենդանի վկայություն՝ վերականգնելով այն միասնությունը, որն ի վերուստ է տրված մեր ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել