Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 09:37 02-11-2025

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձն է, Հայրապետին մաղթենք երկար օրեր. Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տոնակատարվելու է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձը։

Մեր 132-րդ Հայրապետ Գարեգին Վեհափառից ավելի երկար գահակալել են միայն 12 Ամենայն Հայոց Կաթողիկոսներ՝

1) 27 տարի – Տ.Դավիթ Երկրորդը՝ մեր 45-րդ Հայրապետը
2) 27 տարի – Տ.Սարգիս Առաջինը՝ մեր 58-րդ Հայրապեսը
3) 30 տարի – Տ.Մովսես Երկրորդը՝ մեր 24-րդ Հայրապետը
4) 31 տարի – Տ.Հովհաննես Հինգերորդը՝ մեր 50-րդ Հայրապետը
5) 31 տարի – Տ.Սարգիս Երրորդը՝ մեր 93-րդ Հայրապետը
6) 39 տարի – Տ.Պետրոս Առաջինը՝ մեր 59-րդ Հայրապետը
7) 39 տարի – Տ.Գրիգոր Երկրորդը՝ մեր 61-րդ Հայրապետը
8] 39 տարի – Տ.Դավիթ Չորրորդը՝ մեր 100-րդ Հայրապետը
9) 39 տարի – Տ.Վազգեն Առաջինը՝ մեր 130-րդ Հայրապետը
10) 46 տարի – Տ.Կոնստանդին Առաջինը՝ մեր 69-րդ Հայրապետը
11) 52 տարի – Սբ.Սահակ Առաջինը՝ մեր 10-րդ Հայրապետը
12) 53 տարի – Տ.Գրիգոր Երրորդը՝ մեր 63-րդ Հայրապետը։

Ամենայն Հայոց Հայրապետին մաղթենք երկար օրեր՝ ըստ հայտնի շարականի.
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տէ՛ր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել