copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 22:37 30-10-2025

Իրանը բանակցում է Telegram-ը վերագործարկելու համար

Իրանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարությունը բանակցություններ է սկսել Telegram-ի և մի քանի այլ հավելվածների սեփականատերերի հետ՝ երկրում դրանց վերագործարկման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ եթե բավարարվեն որոշակի պայմաններ, ապա Իրանի իշխանությունները կվերացնեն այդ մեսենջերների արգելափակումը։

Ինչպես նշում է գործակալությունը, բոլոր վեց անհրաժեշտ պայմանները արտացոլված են Կիբերտարածության Գերագույն խորհրդի կողմից 2025 թվականի ձմռանն ընդունված բանաձևում։