copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 21:58 30-10-2025

Ֆինլանդիան զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի սահմանի մոտ

Ֆինլանդիայի ցամաքային ուժերի մոտ 15 հազար զինծառայող կներգրավվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին մեկնարկող զորավարժություններին, որոնց որոշակի փուլեր կանցկացվեն Ռուսաստանի սահմանի մոտ:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ավելի քան 6500 զինծառայող կմասնակցի երկրի հարավում անցկացվող զորավարժություններին: Մասնավորապես, զորավարժություններ կանցկացվեն մայրաքաղաքային և Կիմենլաակսո շրջաններում, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմանի մոտ: Այդ ընթացքում նախատեսվում է օգտագործել մոտ 900 միավոր տեխնիկա:

Զորավարժություններին կմասնակցեն նաև Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչները: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ռազմական վարժանքներ կանցկացվեն նաև Ռուսաստանի Կոստոմուկշա քաղաքից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա: