Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:47 29-10-2025

«Սպարտակ» մարզադաշտը չի վերադարձվի պետությանը․ գնորդն էլ սնանկ է ճանաչվել․ Հետք

«Հետք»-ը գրում է․

«Կասկածելի գործարքներով վաճառված Երևանի առաջին մարզադաշտը՝ «Սպարտակը», չի վերադարձվի պետությանը։ Մոտ 2 տարի է՝ Գլխավոր դատախազությունը փորձում էր վիճարկել մարզադաշտի սեփականաշնորհման որոշումները եւ վաճառքի գործարքը։

«Հետքը» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Դատախազության՝ 2024թ․-ի հայցը Վարչական դատարանը վարույթ չի ընդունել, իսկ Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը։ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չի ընդունել Դատախազության բողոքը։ Դատական երեք ատյանների կայացված որոշումների արդյունքում մարզադաշտը չի վերադարձվի պետությանը։

Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող մարզադաշտն իր շենք-շինություններով պատկանում էր «Հայաստան» մարզական ՀԿ-ին։ «Սպարտակ» եւ «Աշխատանք» մարզահամալիրների վաճառքի մասին 2024թ․-ին «Հետք»-ն էր գրել։

«Սպարտակ» համալիրը շուկայականից բազմապատիկ ցածր գնով գնել էր «Հայաստան» մարզական ՀԿ-ի նախագահի ծանոթը՝ որդու ստեղծած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի միջոցով։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գնորդը գումարը ՀԿ-ին պետք է վճարի մինչև 2028թ.՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։

Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։

«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանը պատկանած «Սպարտակ» եւ «Աշխատանք» մարզահամալիրները օտարելու գործով երկու քրեական վարույթ կա։ Մեկը Քննչական կոմիտեում է քննվում, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։ Երկու քրեական վարույթով էլ պետք է քրեաիրավական գնահատական տրվի «Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավարի գործողություններին։ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում կազմակերպության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը, որն էական վնաս է պատճառել կազմակերպության շահերին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում