copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 19:48 29-10-2025

Լիտվան մինչև նոյեմբերի 30-ը փակ կպահի Բելառուսի հետ սահմանը

Լիտվայի կառավարությունը որոշել է մեկ ամսով փակել Բելառուսի հետ Մեդինինկայի (Կամեննի Լոգ) և Շալչինկայի (Բենյակոնի) սահմանային անցակետերը: Սահմանափակումները ուժի մեջ կլինեն այսօրվանից մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշեր՝ երկարաձգման հնարավորությամբ:

Շալչինկայի անցակետը կփակվի ամբողջությամբ, իսկ Մեդինինկայը՝ որոշ բացառություններով։

«Դիվանագետները, Կալինինգրադից տարանցիկ ուղևորները, Լիտվա վերադարձող քաղաքացիները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները կկարողանան անցնել սահմանը։ Լիտվայում բնակության թույլտվություն ունեցող անձինք նույնպես կկարողանան ստանալ մարդասիրական անցագրեր, որոնց վերաբերյալ որոշումը կկայացնի Պետական սահմանային ծառայությունը»,- հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը։

Լիտվայի իշխանությունները պարզաբանել են, որ այս սահմանափակուկմների պատճառը Բելառուսից Լիտվա մտնող մաքսանենգ օդապարիկներն են, ինչն էլ խնդիրներն է առաջացրել օդանավակայանների համար՝ սահմանափակելով դրանց գործունեությունը։

Ըստ Ռոյթերզի՝ օդապարիկները մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արկղեր են տեղափոխում։
«Այս փոփոխությունները պետք է իրական ազդանշան լինեն մեր, ինչպես տեսնում ենք այսօր, ոչ այնքան բարյացկամ հարևանի համար, որը ոչ մի ջանք չի գործադրում խնդիրը լուծելու համար», - հայտարարել է Լիտվայի Ներքին գործերի նախարարը՝ հավելելով. «նրանց անգործությունը նշանակում է արդյունավետ համագործակցություն»։

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն էլ Լիտվա ուղարկված մաքսանենգ օդապարիկներն անվանել է «Բելառուսի կողմից կատարված հիբրիդային հարձակում»։

«Մենք պետք է իրերն իրենց անունով կոչենք: Մենք լավ հասկանում ենք, թե ինչ անհարմարություններ կստեղծի այս որոշումը մեր քաղաքացիների և բիզնեսների համար։ Խորապես ցավում ենք դրա համար, բայց շատ լուրջ ենք վերաբերում անվտանգությանը։ Մենք կարծում ենք, որ բոլոր քաղաքացիների անվտանգությունն այսօր մեր առաջնահերթությունն է»,- հայտարարել է երկրի վարչապետը:

Երկու սահմանային անցակետերը փակելու որոշմանը զուգահեռ, Լիտվայի իշխանությունները նաև հայտարարեցին, որ կկրակեն մաքսանենգ ապրանք տեղափոխող օդապարիկները։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լիտվայի կողմից սահմանի փակումը «խելագար խաբեություն» է և մեղադրել է Արևմուտքին Բելառուսի և Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, որը սկիզբ է դնում փշալարերի բաժանման նոր դարաշրջանի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել